Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ու Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Պատրիս Էվրան հայտնվել է սկանդալային իրավիճակում։ 31-ամյա ամուսնացած ֆուտբոլիստին իր ակումբակից Անդերսոնի հետ նկատել են Playboy-ի մոդելներ Կարլա եւ Մելիսա Հաուիների հետ։ Կարլան ու Մելիսան զույգ քույրեր են։ Ֆուտբոլիստները 22-ամյա մոդելների հետ այցելել են Champs Elysees ակումբ՝ գիշերն անցկացնելով միասին։
Գերմանացիների հետ ընկերական հանդիպմանը նախապատրաստվող Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը Էվրային հրավիրել է զրույցի։ Դեշամը ցանկանոմ է հասկանալ, թե ինչու է Էվրան մարզման փոխարեն ժամանակ անցկացրել աղջիների հետ, գրում է The Sun-ը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում