13:24  ,  6 փետրվարի, 2013

Պատրիս Էվրան մարզման փոխարեն գիշերային ակումբ է այցելել Playboy-ի աստղերի հետ (ֆոտո)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ու Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Պատրիս Էվրան հայտնվել է սկանդալային իրավիճակում։ 31-ամյա ամուսնացած ֆուտբոլիստին իր ակումբակից Անդերսոնի հետ նկատել են Playboy-ի մոդելներ Կարլա եւ Մելիսա Հաուիների հետ։ Կարլան ու Մելիսան զույգ քույրեր են։ Ֆուտբոլիստները 22-ամյա մոդելների հետ այցելել են Champs Elysees ակումբ՝ գիշերն անցկացնելով միասին։

Գերմանացիների հետ ընկերական հանդիպմանը նախապատրաստվող Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը Էվրային հրավիրել է զրույցի։ Դեշամը ցանկանոմ է հասկանալ, թե ինչու է Էվրան մարզման փոխարեն ժամանակ անցկացրել աղջիների հետ, գրում է The Sun-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս