11:02  ,  29 մարտի, 2012

Հայ-թուրքական դիմակայություն Տալինում

Տալինում ընթացող ուշուի Եվրոպայի 14-րդ առաջնությունում տեղի է ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների մասնակցությամբ երկու մենամարտ: Սանդայի 16 տարեկանների մրցաշարում Մանուկ Հարոյանը (60 կգ) հաղթեց թուրք մրցակցին եւ դուրս է եկել կիսաեզրափակիչ:

2010թ. Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Դավիթ Գրիգորյանը 21 տարեկանների պայքարում պարտվել է 2010թ. աշխարհի փոխչեմպիոն Մամեդ Դանդուրին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English