15:35  ,  31 հունվարի, 2013

15 ձյուդոիստներ Հայաստանը կներկայացնեն Եվրոպայի բաց առաջնությունում

Ձյուդոյի Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 1-ից 3-ը Թբիլիսիում կմասնակցի Եվրոպայի բաց առաջնությանը։

Հայաստանը կներկայացնեն 60կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Դավթյանը, Արթուր Վարդանյանը, Գոռ Մկրտչյանը, Գրիգոր Իվանյանը, 66կգ քաշայիններ Արմեն Նազարյանը, Տիգրան Վարոսյանը, Արսեն Բարսեղյանը, 73կգ քաշայիններ Նարեկ Սուքիասյանը, Արթուր Երանոսյանը, 81կգ քաշայիններ Մհեր Կարապետյանը, Անդրանիկ Չափարյանը, 90կգ քաշայիններ Կարեն Ջանոյանը, Ռաֆայել Դավթյանը, 100կգ քաշային Հակոբ Առաքելյանը եւ 100 կգ-ից բարձր քաշային Ազատ Աբրահամյանը:

Հավաքականը կգլխավորեն ավագ մարզիչ Տիգրան Բաբայանը, մարզիչ Նաիրի Մաթեւոսյանը, որպես մրցավար հանդես կգա օլիմպիական կարգի մրցավար Դավիթ Խիթարյանը, հայտնում են Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից: Թիմը Ծաղկաձորում ավարտել է տարվա առաջին հավաքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում