19:47  ,  28 մարտի, 2012

ՈւԵՖԱ-ն վստահում է մարդուն

ՈւԵՖԱ-ն դեմ է Չեմպիոնների լիգայում եւ Եվրոպայի լիգայում գոլի գրանցման էլեկտրոնային համակարգի ներդրմանը: ՈւեՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ եվրոպական ֆուտբոլի ղեկավարությունը գոհ է հինգ մրցավարներով հանդիպումը սպասարկելու փորձին եւ դարպասի մոտ կանգնող մրցավարները ճշգրիտ ֆիքսում են գոլը: Եթե, նույնիսկ, ազգային հավաքականների մասնակցությամբ խաղերում կիրառվի էլեկտրոնային համակարգ, ՈւԵՖԱ-ն կզարգացնի հինգ մրցավարների նախագիծը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով