18:44  ,  28 մարտի, 2012

Մամեդյարովին` պարտություն 1,5 րոպե ուշանալու համար

Պլովդիվում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 8-րդ տուրից 1,5 րոպե ուշանալու համար ադրբեջանցի գրոսմայստեր Շաքրիյար Մամեդյարովին գրանցվել է պարտություն: Մրցակիցը վրացի Շոթա Ազալաձեն էր: Դեռեւս նախորդ օրը Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Տուկմակովը հիմարություն էր որակել Zero Tolerance կանոնը, որի համաձայն էլ պարտություն է գրանցվել Մամեդյարովին, հաղորդում է Chess-news-ը: Թվիթերյան միկրոբլոգում Մամեդյարովը գրել է, որ 10 վայրկյան է ուշացել է: Հետաքրքիր է, որ Ազալաձեն 0 էր ստացել մարտի 26-ին, երբ Վրաստանի վեց շախմատիստներ ուշացել էին տուրից` մոռանալով, որ Եվրոպան, ի տարբերություն Վրաստանի անցնում է ամառային ժամանակի: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով