Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Միլան» - «Բարսելոնա» հանդիպումը հսկայական շահույթ կբերի իտալական ակումբին։
Մարտի 28-ի առավոտյան խաղի դրամարկղային մուտքերը գերազանցել են 4.5 միլիոնը՝ հասնելով մոտ 4.7 միլիոնի։ Սա ռեկորդային ցուցանիշ է ինչպես «Սան Սիրո» ստադիոնի, այնպես էլ իտալական ֆուտբոլի համար, հաղորդում է «Միլանի» պաշտոնական կայքը։
Հանդիպմանը ներկա կլինի 76 հազար 169 ֆուտբոլասեր։ Նշենք, որ «Բարսելոնայի» երկրպագուներն իրենց սեկցիան ամբողջությամբ չեն լրացնի։ Կատալոնացիներին 5200 տոմս է հատկացված։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում