Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ հավաք է սկսել Աբովյանի համալիր մարզադպրոցում: Հավաքականն ապրիլի 13-ին ավտոբուսով կմեկնի Թբիլիսի ու այնտեղից ինքնաթիռով կհասնի Տրապիզոն, որտեղ կկայանա Լոնդոնի Օլիմպիական խաղերի վերջին վարկանիշային մրցաշարը:
Տրապիզոնի մրցաշարում 49 եւ 60 կգ քաշային կարգերում կվիճարկվի չորսական ուղեգիր: 49-ում Հայաստանը կներկայացնի Կորյուն Սողոմոնյանը, 60-ում` Վլադիմիր Սարուխանյանը: 52, 56 եւ 81 կգ քաշային կարգերում կվիճարկվի երեքական ոըղեգիր: Հայաստանը կներկայացնեն համապատասխանաբար Հովհաննես Դանիելյանը, Արամ Ավագյանը եւ Արթուր Խաչատրյանը: 69-ում հանդես կգա Հրայր Մաթեւոսյան: Ուղեգիր կստանան միայն եզրափակիչի մասնակիցները:
64 կգ եւ գերծանրքաշային քաշային կարգերում Տրապիզոն մեկնողների անունները հայտնի կդառնան ավելի ուշ : Մրցաշարում Հայստանի հավաքականը մարզիկ չի հայտավորի 75 եւ 91 կգ քաշային կարգերում: 75-ում արդեն ուղեգիր է ձեռք բերել Անդրանիկ Հակոբյանը , իսկ 91-ում բարձրակարգ մարզիկ չունենք, հաղորդում է ՀԱՕԿ-ի մամուլի քարտուղարությունը:
Տրապիզոնի մրցաշարը կավարտվի ապրիլի 22-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում