«Բարսելոնան» առաջինը նվաճեց բասկետբոլի Եվրալիգայի կիսաեզրափակիչի (Չորս լավագույնների եզրափակիչ) ուղեգիր: Կազանի ՈւՆԻԿՍ-ի հետ պայքարում կատալոնացիները առաջին երեք հանդիպումներում էլ հասան հաղթանակի: Շարքն ընթանում է մինչեւ երրորդ հաղթանակը:
«Մաքաբի Թել Ավիվը» քառորդ եզրափակիչի երրորդ խաղում հաղթեց հունական «Պանատինաիկոսին»: Իսրայելցիներն առաջ են շարքում 2:1 հաշվով:
Եվրալիգա. քառորդ եզրափակիչ (մինչեւ երեք հաղթանակ): Երրորդ հանդիպում
ՈւՆԻԿՍ – «Բարսելոնա»` 56:67
Շարքի հաշիվ` 0:3
«Մաքաբի Թել Ավիվ» – «Պանատինաիկոս»`65:62
Շարքի հաշիվ` 2:1
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում