00:33  ,  28 մարտի, 2012

«Ռեալը» մեկ ոտքով կիսաեզրափակիչում է

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» 3:0 հաշվով առավելության հասավ կիպրոսյան ԱՊՕԷԼ-ի նկատմամբ:

Նիկոսիայում կայացած խաղում Ժոզե Մոուրինյոյի սաները բազմաթիվ գալային պահեր ունեցան, սակայն միայն հանդիպման վերջնամասում կարողացան գրավել մրցակցի դարպասը: Երկու գոլ խփեց ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման, մեկ անգամ էլ աչքի ընկավ բրազիլացի Կական, ով նաեւ գոլային փոխանցման հեղինակ դարձավ:

Պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 4-ին Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում:

Չեմպիոնների լիգա. 1/4 եզրափակիչ, առաջին հանդիպում

ԱՊՕԷԼ – «Ռեալ»՝ 0:3

Բենզեմա, 74, 90, Կակա, 82



 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով