15:54  ,  12 հունվարի, 2013

Հայ էքստրեմալ լողորդները կմասնակցեն Extreme Race of Winter Swimming-ին Խուանխեում

Հայ էքստրեմալ լողորդները Չինաստանում կմասնակցեն Extreme Race of Winter Swimming 3-րդ միջազգային մեկնարկին:

48 լողորդներ Հայաստանից, Ռուսաստանից, Սլովակիայից, Ղրղըզստանից, Հարավային Աֆրիկայից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Իսլանդիայից, Բելառուսից եւ Չինաստանից կմասնակցեն լողահերթի Խուանխե գետում ջրի +2 ջերմաստիճանի պայմաններում, հաղորդում է china.org.cn-ը:

Մրցումը կանցկացվի 4 հազար մետր բարձրությունից սկիզբ առնող գետի 2200 մետր բարձրության վրա գտնվող հատվածում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում