Դոնեցկի «Շախտյորը» պաշտոնապես հայտարարել է Խարկովի «Մետալիստի» բրազիլացի ենթահարձակվող Թայսոնին ձեռք բերելու մասին:
Հունվարի 11-ին 24-ամյա բրազիլացին 5 տարվա պայմանագիր է կնքել Ուկրաինայի չեմպիոնի հետ: Թայսոնին ձեռք բերելու համար «Շախտյորը» վճարել է 20 միլիոն դոլար:
Թայսոնը 2010-ին բրազիլական «Ինտերնասիոնալից» էր տեղափոխվել «Մետալիստ»: Նրա ծառայություններով լրջորեն հետաքրքրված էր նաեւ Լոնդոնի «Չելսին»:
Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին «Մետալիստի» կազմում անցկացրել է 20 հանդիպում, խփել է չորս գնդակ, կատարել է վեց գոլային փոխանցում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում