22:28  ,  29 նոյեմբերի, 2026

«Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 12-րդ տուրում չեմպիոն Լոնդոնի «Արսենալը» տանը մրցեց փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2։

34-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց հյուրերի նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։

40-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Արսենալի» գերմանացի հարձակվող Կայ Հավերցը։

«Մանչեսթեր Սիթիի» երկրորդ գոլը 48-րդ րոպեին խփեց արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը։

«Արսենալին» պարտությունից փրկեց նիդերլանդացի պաշտպան Յուրիեն Տիմբերի գոլը 83-րդ րոպեին։

«Արսենալը» 29 միավորով առաջատարն է, «Մանչեսթեր Սիթին» երկրորդն է՝ 23 միավոր։

Անգլիայի առաջնություն, 12-րդ տուր

«Արսենալ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 2:2 (տեսանյութ)

Կայ Հավերց, 40, Յուրիեն Տիմբեր, 83 - Էրլինգ Հոլանդ, 34, Էնցո Ֆերանդես, 48

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news