21:10  ,  29 նոյեմբերի, 2026

Ռաֆինյայի հեթ-տրիկը նպաստեց «Բարսելոնայի» հաղթանակին՝ 5:1 (տեսանյութ)

Ֆուտբոլի Իսպանիայի Լա Լիգայի առաջնության 14-րդ տուրում չեմպիոն եւ առաջատար «Բարսելոնան» Լա Կորունյայում հյուրընկալվեց «Դեպորտիվոյին»։

Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմն առավելության հասավ 5:1 հաշվով։ Արդեն 2-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալը։ 9-րդ րոպեին պատասխան գոլը խփեց 37-ամյա գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանը։

20-րդ րոպեին կատալոնական թիմին դարձյալ առաջ մղեց հաշվի մեջ իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոն։ Երկրորդ խաղակեսում հեթ-տրիկի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Ռաֆինյան։

«Բարսելոնան» 39 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ արդեն 5 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող փոխչեմպիոն «Ռեալից»։ «Դեպորտիվոն» 13-րդն է՝ 15 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 14-րդ տուր

«Դեպորտիվո» - «Բարսելոնա»՝ 1:5 (տեսանյութ)

Պիեր-Էմերիկ Օբամեյանգ, 9 – Լամին Յամալ, 2, Դանի Օլմո, 20, Ռաֆինյա, 50, 83, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում