20:55  ,  29 նոյեմբերի, 2026

«Փյունիկը» պարտության մատնեց «Արարատին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 15-րդ տուրում «Փյունիկն» ընդունեց «Արարատին» եւ պարտության մատնեց 1:0 հաշվով։

Միակ գոլը 50-րդ րոպեին խփեց ռուսաստանցի կիսապաշտպան Դանիիլ Կուլիկովը։

64-րդ րոպեին «Արարատի» պաշտպան Վարազդատ Հարոյանը չկարողացավ արդյունավետ իրացնել 11-մետրանոցը։ Հարվածը հետ մղեց դարպասապահ Հենրի Ավագյանը։

«Փյունիկը» 35 միավորով երկրորդն է եւ առաջատար «Նոայից» հետ է 5 միավոր։ «Արարատը» 9-րդն է՝ 12 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News