Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր Միլանի «Ինտերի» ռումինացի գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն մեկնաբանել է 2:0 հաշվով հաղթանակը գերմանական «Շտուտգարտի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում։
«Մենք հասկանում ենք, որ Չեմպիոնների լիգայում հեշտ հանդիպումներ չեն լինում եւ անհնար է վերահսկել խաղի ընթացքը 90 րոպե։ Երբեմն կարեւոր է պահպանել կենտրոնացումը եւ համբերատար սպասել հնարավորություններին, օգտվել մրցակցի սխալներից, իսկ հարմար պահին խլել խաղային նախաձեռնությունը։
Առաջին 20 րոպեներին մենք դիմակայեցինք «Շտուտգարտի» ինտենսիվությանը եւ հրաշալի պաշտպանվեցինք։
Մարզիչի խնդիրն է ճիշտ մոտիվացնել թիմին ամեն հանդիպմանը։ Կայուն բարձր մակարդակ պահելը հեշտ չէ։ Իմ թիմը գերազանց աշխատեց եւ արժանիորեն հասավ հաղթանակի»,- Կիվուի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն։
Չեմպիոնների լիգայի 5 խաղից հետո «Ինտերը» 9 միավորով 12-րդ տեղում է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:17 , 26 նոյեմբերի
15:23 , 26 նոյեմբերի
14:36 , 26 նոյեմբերի 
14:00 , 26 նոյեմբերի
13:07 , 26 նոյեմբերի 
12:42 , 26 նոյեմբերի
12:08 , 26 նոյեմբերի 
11:01 , 26 նոյեմբերի
10:04 , 26 նոյեմբերի
09:09 , 26 նոյեմբերի