15:23  ,  26 նոյեմբերի, 2026

Բաքվի ստադիոնում ռուսաստանցի է մահացել «Սաբահ» - «Բարսելոնա» խաղի ժամանակ

Ռուսաստանցի ֆուտբոլասեր է մահացել Բաքվի Օլիմպիական ստադիոնում Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի «Սաբահ» - «Բարսելոնա» հանդիպման ժամանակ, հաղորդում է Vesti.az-ը։

Նախնական տվյալներով՝ տրիբունայում տղամարդու մահվան պատճառը եղել է սրտի կաթվածը։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» ադրբեջանական թիմին հաղթել էր 4:1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news