17:07  ,  24 նոյեմբերի, 2026

Մեկնարկում է շախմատի աշխարհի առաջնությունը

Նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 12-ը Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում կանցկացվի շախմատի աշխարհի առաջնությունը:

Աշխարհի չեմպիոնի կոչման համար կմրցեն գործող չեմպիոն, 20-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջուն եւ հավակնորդների մրցաշարի հաղթող, 20-ամյա ուզբեկ Ժավոխիր Սինդարովը։

Ժավոխիր Սինդարովը դեկտեմբերի 8-ին կդառնա 21 տարեկան։

Առաջնությունը կներառի առավելագույնը 14 դասական պարտիա։ Եթե շախմատիստներից մեկը վաստակի 7.5 միավոր, նա կհռչակվի աշխարհի չեմպիոն, եւ մնացած պարտիաներն այլեւս չեն անցկացվի։

Եթե 14 պարտիաներից հետո հաշիվը լինի հավասար, չեմպիոնը կորոշվի արագ շախմատի թայ-բրեյքում։

Բոլոր խաղերը սկսվելու են Հայաստանի ժամանակով 18:00-ին եւ յուրաքանչյուր երեք խաղափուլից հետո լինելու է հանգստյան օր:

Առաջին խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 24-ին:

Շախմատիստները չեն կարող ոչ-ոքի համաձայնվել մինչեւ սեւերը չկատարեն իրենց 40-րդ քայլը: Մինչեւ սեւերի 40-րդ քայլը ոչ-ոքիի պահանջը թույլատրվում է միայն նույն դիրքի երեք անգամ կրկնության կամ պատի դեպքում:

Մրցանակային ֆոնդը կազմում է 2.500.000 ԱՄՆ դոլար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում