16:02  ,  24 նոյեմբերի, 2026

Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին

Հայաստանի Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը ISU-ի եւ Ճապոնիայի գեղասահքի ֆեդերացիայի հատուկ հրավերով կմասնակցեն Գրան Պրիի փուլերից մեկին: Այս մասին հայտնում է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան:

Հայաստանի սպորտային զույգը հրավերը ստացել է մարզական բարձր արդյունքների շնորհիվ:

Գրան Պրի մրցաշարը տեղի կունենա նոյեմբերի 27-29-ը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում:

Հիշեցնենք, որ Հայաստանի զույգն այս տարվա մարտի 27-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացված գեղասահքի աշխարհի առաջնությունում պատմական արդյունք էր գրանցել՝ գրավելով 8-րդ տեղը եւ նվաճել աշխարհի գավաթի երկու ուղեգիր, ինչպես նաեւ 2027 թ աշխարհի առաջնության եւս մեկ զույգի մասնակցության իրավունք:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում