14:22  ,  23 նոյեմբերի, 2026

Դիեգո Սիմեոնեն՝ Լա Լիգայի ռեկորդակիր

Արգենտինացի Դիեգո Սիմեոնեն դարձավ իսպանական Լա Լիգայի ռեկորդակիր գլխավոր մարզիչի պաշտոնում տարած հաղթանակների քանակով, հաղորդում է Մադրիդի «Աթլետիկոյի» մամուլի ծառայությունը։

Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում «Խետաֆեի» նկատմամբ առավելության հասնելու (3:0) շնորհիվ Սիմեոնեն Լա Լիգայում հաղթանակների քանակը հասցրել է 345-ի։ «Աթլետիկոն» նրա ղեկավարությամբ կրել է 99 պարտություն, 123 հանդիպում ավարտել ոչ ոքի։

Այս ցուցանիշով Դիեգո Սիմեոնեն շրջանցեց իսպանացի Լուիս Արագոնեսին, որը գլխավոր մարզիչի պաշտոնում Լա Լիգայում մասնակցել է 756 հանդիպման, տարել 344 հաղթանակ։

Դիեգո Սիմեոնեն Լա Լիգայում ունեցել է 567 հանդիպում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում