13:11  ,  22 նոյեմբերի, 2026

ATP Finals․ Եզրափակիչում՝ Զվերեւ - Ալկարաս

Աշխարհի առաջին ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւն ու աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը կվիճարկեն Թուրինում (Իտալիա) անցկացվող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի տարվա ամփոփիչ առաջնության (ATP Finals) տիտղոսը։

Կիսաեզրափակիչում Ալկարասը 3:6, 6:3, 7:6 (7:1) հաշվով պարտության մատնեց աշխարհի չորրորդ ռակետ, ամերիկացի Բեն Շելթոնին։

Զվերեւը  7։6 (7:0), 6:4 հաշվով հաղթեց աշխարհի 5-րդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւին։

ATP Finals-ի մրցանակային հիմնադրամը 15,7 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News