22:20  ,  21 նոյեմբերի, 2026

ՊՍԺ-ն հասավ կամային հաղթանակի (տեսանյութ)

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 11-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Նիցային»։ Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմն առաջին գոլը բաց թողնելուց հետո հասավ կամային հաղթանակի 3:2 հաշվով։

ՊՍԺ-ից աչքի ընկան ֆրանսիացի կիսապաշտպան Սենի Մայուլուն, ֆրանսիացի հարձակվող Դեզիրե Դուեն եւ իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը։

ՊՍԺ-ն 26 միավորով առաջատարն է, «Նիցան» 6-րդն է՝ 17 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 11-րդ տուր

«Նիցա» - ՊՍԺ՝ 2:3 (տեսանյութ)

Մոհամեդ Ամուրա, 8, Ալի Աբդի, 90+5 - Սենի Մայուլու, 31, Դեզիրե Դուե, 32, Ֆերան Տորես, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում