19:07  ,  21 նոյեմբերի, 2026

Էդուարդ Սպերցյան․ Ուրախ էի վերադառնալ եւ օգնել թիմին

Հայաստանի հավաքականի ավագ, սաուդյան «Ալ Ահլիի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է վերադարձը խաղադաշտ վնասվածքից հետո եւ հաղթանակը «Ալ Նասրի» նկատմամբ (3:1) Սաուդյան Արաբիայի առաջնության 9-րդ տուրում։ Հայ ֆուտբոլիստը մեկնարկային կազմում անցկացրել է 80 րոպե։

«Երեկ ցուցադրեցինք գերազանց արդյունք եւ վաստակեցինք 3 միավոր։ Ուրախ էի վերադառնալ եւ օգնել թիմին։ Ընկերներ, շնորհակալություն, որ աջակցեցիք։ Տեսնում եմ բոլորիդ մեկնաբանությունները»,- Սպերցյանը գրել է տելեգարմյան ալիքում։

«Ալ Ահլին» 24 միավորով չորրորդն է, «Ալ Նասրը» 28 միավորով երրորդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում