16:33  ,  20 նոյեմբերի, 2026

«Ռեալը» երկարաձգեց պայմանագիրը Տիբո Կուրտուայի հետ

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» երկարաձգեց համագործակցությունը բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուայի հետ։ 34-ամյա խաղացողի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2028թ․ հունիս, հաղորդում է «Ռեալի» կայքը։

Տիբո Կուրտուայի նախորդ պայմանագիրը նախատեսված էր մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Transfermarkt-ը Տիբո Կուրտուայի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print