15:49  ,  20 նոյեմբերի, 2026

Ազգերի լիգա․ Քառորդ եզրափակիչի զույգերը

Տեղի ունեցավ ֆուտբոլի ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի քառորդ եզրափակիչի եւ անցումային փլեյ-օֆֆի վիճակահանությունը։

Ազգերի լիգա, քառորդ եզրափակիչ

Իսպանիա - Ֆրանսիա

Նորվեգիա - Անգլիա

Նիդերլանդներ - Պորտուգալիա

Բելգիա - Գերմանիա

Իսպանիա - Ֆրանսիա զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կմրցի Նիդերլանդներ - Պորտուգալիա զույգի հաղթողի հետ։ Բելգիա - Գերմանիա զույգի հաղթողը կխաղա Նորվեգիա - Անգլիա զույգի հաղթողի հետ։

Քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները տեղի կունենան 2027թ․ մարտի 25-27-ին, պատասխան հանդիպումները՝ մարտի 28-30-ին։ Կիսաեզրափակիչի հանդիպումները տեղի կունենան հունիսի 9-10-ին, եզրափակիչը՝ հունիսի 13-ին։

A լիգայի ուղեգրերի համար անցումային փլեյ-օֆֆում կխաղան․

Բոսնիա եւ Հերցեգովինա - Դանիա

Հունգարիա - Սերբիա

Իռլանդիա - Խորվաթիա

Սլովենիա - Ուելս

B լիգայի ուղեգրերի համար անցումային փլեյ-օֆֆի զույգերը․

Կիպրոս - Հյուսիսային Մակեդոնիա

Էստոնիա - Ռումինիա

Ֆարերյան կղզիներ - Վրաստան

Բելառուս - Իսրայել

Առաջին անցումային հանդիպումները տեղի կունենան 2027թ․ մարտի 25-27-ին, պատասխան հանդիպումները՝ մարտի 28-30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում