09:34  ,  16 նոյեմբերի, 2026

Total Chess. Հայկ Մարտիրոսյանը երրորդն է խմբում

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Total Chess World Championship Tour Pilot 2026 մրցաշարի խմբային փուլի վերջին տուրում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը (2669) երկու պարտիայում էլ ոչ ոքի խաղաց ամերիկացի Աբհիմանյա Միշրային հետ եւ C խմբում 13 միավորով (հաղթանակի համար տրվում է 3 միավոր, ոչ ոքիի համար՝ 1 միավոր) գրավեց երրորդ տեղը։

13 միավորով երկրորդ տեղում է ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին։ Առաջին տեղում է հոլանդացի Անիշ Գիրին՝ 15 միավոր։

Չորս խմբերում առաջին տեղ գրաված Ալիռեզա Ֆիրուջան (Ֆրանսիա), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Անիշ Գիրին եւ Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա) պայքարը կշարունակեն կիսաեզրափակիչում։ Մյուսները եւս պայքարը կշարունակեն սփոփիչ փլեյ-օֆֆում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print