13:51  ,  15 նոյեմբերի, 2026

Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում

Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրի խաղում, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի կայքը։

Հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 15-ին Ռիգայում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:00-ին։

Հայաստանի հավաքականը C լիգայի երկրորդ խմբում կմնա երրորդ տեղում եւ Ազգերի լիգայի հաջորդ մրցաշրջանում էլ հանդես կգա C լիգայում։

Հայաստանի հավաքական

Դարպասապահներ. Օգնյեն Չանչարեւիչ (ԻՄՏ, Բելգրադ, Սերբիա), Ալեքսանդր Միշիեւ («Ուրարտու»), Գոռ Մատինյան («Սարդարապատ»)։

Պաշտպաններ. Արտյոմ Բանդիկյան (ԲԿՄԱ, Մոսկվա, Ռուսաստան), Էրիկ Փիլոյան, Արման Ղազարյան (երկուսն էլ՝ «Ուրարտու»), Ստյոպա Մկրտչյան («Նյուրնբերգ», Գերմանիա), Գեորգի Հարությունյան («Պուշկաշ Ակադեմիա», Հունգարիա), Էդգար Գրիգորյան («Արարատ-Արմենիա»), Նաիր Թիկնիզյան («Օլիմպիակոս», Հունաստան):

Կիսապաշտպաններ. Ուգոչուկվու Իվու («Ռուբին», Ռուսաստան), Կառլեն Հովհաննիսյան («Ակրոն», Ռուսաստան), Նարեկ Գրիգորյան («Ֆարուլ», Ռումինիա), Նարեկ Հովհաննիսյան («Լեխիա», Գդանսկ, Լեհաստան), Հովհաննես Հարությունյան («Փյունիկ»), Գոռ Մանվելյան («Նոա»), Արթուր Սերոբյան, Կարեն Մուրադյան (երկուսն էլ՝ «Արարատ-Արմենիա»), Արթուր Միրանյան («Իրոնի Տիբերիաս», Իսրայել):

Հարձակվողներ. Արթուր Ղարիբյան («Ռոդինա», Ռուսաստան), Ժիրայր Շաղոյան («Արարատ-Արմենիա»), Հրանտ-Լեոն Ռանոս («Տեներիֆե», Իսպանիա):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news