01:40  ,  15 նոյեմբերի, 2026

Ազգերի լիգա․ Պորտուգալիայի սենսացիոն պարտությունը, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի ՈՒԵՖԱ Ազգերի լիգայում ավարտվեցին խմբային փուլի նախավերջին տուրի հանդիպումները։

A լիգայի չորրորդ խմբում Պորտուգալիայի հավաքականը սեփական խաղադաշտում մրցեց Դանիայի հավաքականի հետ եւ պարտվեց 1:4 հաշվով։

Խաղից առաջ Պորտուգալիայի հավաքականի բոլոր ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս եկան 7 համարի խաղաշապիկներով՝ ի պատիվ 41-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի, որն ավարտել է կարիերան ազգային թիմում։

Նույն խմբում ավելի վաղ Նորվեգիայի հավաքականն ընդունել էր Ուելսի թիմին եւ առավելության հասել 3:1 հաշվով։

Ազգերի լիգա, 5-րդ տուր

A լիգա, չորրորդ խումբ

Պորտուգալիա - Դանիա՝ 1:4 (տեսանյութ)

Բերնարդու Սիլվա, 90+3 - Պիեր-Էմիլ Հոյբերգ, 43, 11մ, Ռասմուս Հոյլունդ, 50, 57, Յոակիմ Անդերսեն, 75

Նորվեգիա - Ուելս՝ 3:1 (տեսանյութ)

Անտոնիո Նուսա, 59, Անդրեաս Շելդերուպ, 68, Էրլինգ Հոլանդ, 88, 11մ - Դեւիդ Բրուքս, 79

B լիգա, երկրորդ խումբ

Վրաստան - Հունգարիա՝ 0:2 

Լաշա Դվալի, 73, ինքնագոլ, Բարնաբաշ Վարգա, 85

Հյուսիսային Իռլանդիա - Ուկրաինա՝ 1:0

Թերի Դեւլին, 68

B լիգա, երրորդ խումբ

Կոսովո - Իսրայել՝ 0:0

Հեռացում՝ Վելդին Հոջա (Կոսովո), 67, երկրորդ դեղին քարտ

Ավստրիա - Իռլանդիա՝ 1:0

Սաշա Կալայջիչ, 79

B լիգա, չորրորդ խումբ

Ռումինիա - Լեհաստան՝ 2:1

Ալեքսանդրու Չիկիլդեու, 68, Դենիս Ման, 72 - Բարտոշ Մազուրեկ, 82

Շվեդիա - Բոսնիա եւ Հերցեգովինա՝ 3:2

Դանիել Սվենսոն, 5, Վիկտոր Դյոկերեշ, 11, 11մ, 45+2, 11մ - Արմին Գիգովիչ, 47, Սեադ Կոլաշինաց, 62

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news