23:07  ,  14 նոյեմբերի, 2026

Մխիթարյանը՝ «Ինտերի» լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան, 37-ամյա Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր «Ինտերի» լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդի թվում հոկտեմբերին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում, հաղորդում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Ամսվա լավագույն խաղացողի մրցանակին հավակնում են նաեւ ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամը, բրազիլացի պաշտպան Կառլոս Աուգուստոն եւ լեհ կիսապաշտպան Պետր Զելինսկին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news