09:06  ,  11 նոյեմբերի, 2026

Հայաստանի թիմը Բելգրադում մասնակցում է միջազգային հավաքի

Ձյուդոյի Հայաստանի երիտասարդական հավաքականը մասնակցում է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող միջազգային ուսումնամարզական հավաքին, որին մասնակցում է 21 երկրի 301 ձյուդոիստ:

Այնուհետև, նոյեմբերի 19-ից 21-ը Հայաստանի երիտասարդների հավաքականը մասնակցելու է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայանալիք աշխարհի առաջնությանը, հաղորդում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Ուսումնամարզական հավաքի ընթացքում մարզիչ՝ Դավիթ Խաչատրյանը մասնակցել է EJU-ի մրցավարական սեմինարին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print