00:59  ,  11 նոյեմբերի, 2026

Օրելիեն Տչուամենին վնասվածք է ստացել Ֆրանսիայի հավաքակնում

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Օրելիեն Տչուամենին աճուկային վնասվածք է ստացել ազգային թիմում եւ չի կարողացել ավարտին հասցնել մարզումը, հաղորդում է ֆրանսիական L’Equipe-ը։

Ամենայն հավանականությամբ, Տչուամենին ժամանակից շուտ կլքի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը եւ չի մասնակցի Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին երկու հանդիպումներին։

Ֆրանսիան կմրցի Իտալիայի  (նոյեմբերի 12) եւ Թուրքիայի (նոյեմբերի 15) հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print