23:12  ,  10 նոյեմբերի, 2026

«Լացիոն» երկարաձգեց պայմանագիրը Մուսոլինիի ծոռի հետ

Հռոմի «Լացիոն» երկարաձգեց համագործակցությունը 23-ամյա պաշտպան Ռոմանո Ֆլորիանի Մուսոլինիի հետ, որը Իտալիայի նախկին վարչապետ (1922-1943), Ազգային ֆաշիստական կուսակցության (1921-1943) առաջնորդ Բենիտո Մուսոլինիի ծոռն է։

Իտալացի ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2031թ․ հունիսի 30-ը։

«Այս գույների հետ համագործակցության երկարաձգումը հսկայական հպարտություն է, լրացուցիչ մոտիվացիա միշտ առավելագույնը ցուցադրելու համար։ Առա՛ջ, «Լացիո»»,- Ֆլորիանիի խոսքը մեջբերում է հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը։

Ընթացիկ մրցաշրջանում նա «Լացիոյի» հետ մասնակցել է 11 հանդիպման, խփել է 1 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print