22:54  ,  10 նոյեմբերի, 2026

Մարկուս Տյուրամը բաց կթողնի Ֆրանսիայի հավաքականի առաջիկա հանդիպումները

Ֆուտբոլի Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր Միլանի «Ինտերի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Մարկուս Տյուրամը բաց կթողնի ազգային թիմի առաջիկա հանդիպումները Ազգերի լիգայում, հաղորդում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը։

29-ամյա ֆուտբոլիստը աջ ազդրի մկանային վնասվածք է ստացել եւ չի կարողացել մասնակցել Զինեդին Զիդանի գլխավորած թիմի մարզմանը։ Մարկուս Տյուրամը վերադարձել է Միլան։

Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին երկու տուրերում Ֆրանսիան կմրցի Իտալիայի  (նոյեմբերի 12) եւ Թուրքիայի (նոյեմբերի 15) հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print