17:28  ,  9 նոյեմբերի, 2026

Լա Լիգա. Մոուրինյոն՝ ամսվա լավագույն մարզիչ

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հոկտեմբերին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում՝ ճանաչվել է Լա Լիգայի լավագույն մարզիչ, հաղորդում է Իսպանիայի առաջնության մամուլի ծառայությունը։

Անցած ամիս «Ռեալը» Լա Լիգայում անցկացրել է 3 հանդիպում եւ տարել նույնքան հաղթանակ՝ 1։0 հաշվով՝ «Վիլյառեալի», 4։1 հաշվով՝ «Սեւիլիայի», 2։1 հաշվով՝ չեմպիոն «Բարսելոնայի» նկատմամբ։

Լա Լիգայի 12 խաղից հետո «Ռեալը» 30 միավորով երկրորդն է եւ առաջատար «Բարսելոնայից» հետ է 3 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print