17:24  ,  7 նոյեմբերի, 2026

Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է

Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էմմա Պողոսյանը երկամարտում գրավեց 8-րդ տեղը՝ ցույց տալով  249 կգ արդյունք։

Էմմա Պողոսյանը 86 կգ քաշային կարգում պոկում վարժությունում գլխավերևում պահեց 106 կգ, հրում վարժությունում երկու հաջող մոտեցմամբ բարձրացրեց 138 կգ ու 143 կգ:

Այս քաշային կարգում հանդես եկավ նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Լիանա Գյուրջյանը, որը պոկում վարժությունում 102 կգ արդյունքով 25-րդն էր, հրում վարժությունում չկարողացավ բարձացնել 135 կգ եւ 0 ստացավ։

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականների ներկայացուցիչները երկամարտի մեդալ դեռեւս չեն նվաճել: Հրում վարժությունում  բրոնզե մեդալ է նվաճել միայն Ալեքսանդրա Գրիգորյանը:

Հայաստանն աշխարհի առաջնությանը մասնակցում էր 12 ծանրորդով: Տղամարդկանց հավաքականից պայքարի մեջ մնաց Վարազդատ Լալայանը (+110 կգ)։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print