Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունը այսօր մրցահարթակ դուրս կգա Եվրոպայի եռակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը 110 կգ քաշային կարգում:
А խմբում տիտղոսի համար կպայքարի 10 ծանրորդ: Գարիկ Կարապետյանի նախնական հայտը երկամարտում 420 կգ է: Նույնքան է պատվիրել նաեւ Իրանի ներկայացուցիչ Ալիրեզա Նասիրը: Այս քաշային կարգում ֆավորիտը ուզբեկ Ակբար Ջուրաեւն է, որը 425 կգ նախնական հայտ է ներկայացրել:
Տղամարդկանց 110 կգ քաշայինների A պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 15:00-ին:
Գարիկ Կարապետյանը 2018 թ. պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2019 թ. պատանիների աշխարհի փոխչեմպիոն, 2021 թ. երիտասարդների աշխարհի չեմպիոն, 2022 թ. երիտասարդների աշխարհի չեմպիոն, 2022 թ. Եվրոպայի Մ20 չեմպիոն: 2023 թ. ապրիլին Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում նվաճել է չեմպիոնի տիտղոսը: Երկամարտի 392 կգ արդյունքով սահմանել է երեք ռեկորդ (178+214): 2023 թ. Եվրոպայի Մ20 չեմպիոն է, 2023 թ. աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր եւ ռեկորդակիր, 2023 թ. երիտասարդների աշխարհի չեմպիոն, 2024 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2024 թ. աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր: Մասնակցել է Փարիզի Օլիմպիական խաղերին:
2025 թ. ապրիլին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացված Եվրոպայի առաջնությունում տղամարդկանց 109 կգ քաշայինների պայքարում Գարիկ Կարապետյանը երկամարտի 411 կգ արդյունքով նվաճեց չեմպիոնի տիտղոսը (185 + 226):
Հունիսին Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացված Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Գարիկ Կարապետյանը երկամարտի 397 կգ արդյունքով նվաճեց չեմպիոնի կոչումը (182+215):
2025 թ. հոկտեմբերին Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում Գարիկ Կարապետյանը երկամարտի մեդալ չնվաճեց:
Տղամարդկանց 110 կգ քաշայինների պայքարում երկամարտի 407 կգ արդյունքով 4-րդ տեղի արդյունք գրանցեց (187+220):
2026 թ. ապրիլին Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում Կարապետյանը երկամարտի 415 կգ արդյունքով երրորդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը (189+226):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

12:36 , 6 նոյեմբերի
12:04 , 6 նոյեմբերի
11:31 , 6 նոյեմբերի
11:02 , 6 նոյեմբերի 
10:34 , 6 նոյեմբերի
10:09 , 6 նոյեմբերի
09:55 , 6 նոյեմբերի
09:32 , 6 նոյեմբերի
09:06 , 6 նոյեմբերի
02:21 , 6 նոյեմբերի