13:35  ,  6 նոյեմբերի, 2026

«Բարսելոնան» 100 տարվա վաղեմության ցուցանիշ է կրկնել

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» 100 տարվա վաղեմության ակումբային ռեկորդ է կրկնել։ Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը մրցաշրջանի առաջին 15 հանդիպումներում խփել է 60 գոլ, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

Այդ ցուցանիշին «Բարսելոնան» հասել է Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրում անգլիական «Աստոն Վիլային» 3:0 հաշվով հաղթելու շնորհիվ։

Նախորդ անգամ «Բարսելոնան» մրցաշրջանի առաջին 15 խաղում 60 գոլի հասել էր  1926/1927 մրցաշրջանում։ Այն ժամանակ գրանցվել էր 69 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում