13:29  ,  5 նոյեմբերի, 2026

«Բավարիան» երկարաձգեց պայմանագիրը Հարի Քեյնի հետ

Ֆուտբոլի Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» հայտարարեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնի հետ համագործակցությունը երկարաձգելու մասին։ «Ոսկե գնդակի» դափնեկրի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2029թ․ հունիս։

Հարի Քեյնը 2023թ․ ամռանն է Լոնդոնի «Տոտենհեմից» տեղափոխվել «Բավարիա», որի հետ դարձել է Գերմանիայի կրկնակի չեմպիոն եւ սուպերգավաթակիր, մեկ անգամ էլ՝ Գերմանիայի գավաթակիր։

Նա «Բավարիայի» կազմում անցկացրած 161 պաշտոնական խաղում խփել է 156 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print