11:33  ,  5 նոյեմբերի, 2026

«Մասթերս»․ Ալկարասի հաղթական մեկնարկը

Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը հաղթանակով է մեկնարկել Փարիզի «Մասթերս» մրցաշարում։ Իսպանացի թենիսիստը պայքարը սկսել է երկրորդ շրջանից եւ 7:6 (7:4), 6:3 հաշվով պարտության է մատնել աշխարհի 35-րդ ռակետ, ամերիկացի Ալեքս Միքելսենին։ Մրցախաղը տեւել է 1 ժամ եւ 42 րոպե։

Ալկարասի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 43-րդ ռակետ, իտալացի Մատեո Բերետինին։

Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 6,3 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News