16:02  ,  4 նոյեմբերի, 2026

Չեմպիոնների լիգա․ ՊՍԺ-ի ռեկորդը

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն արդյունավետության ռեկորդ է գրանցել Չեմպիոնների լիգայում։ Գլխավոր եվրագավաթային մրցաշարի գործող հաղթողը առաջին թիմն է, որին հաջողվում է հիմնական փուլի առաջին չորս խաղերում խփել 20 գոլ։

Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմն այս մրցաշրջանում 6:1 հաշվով հաղթել է Բրատիսլավայի «Սլովանին», 4:2 հաշվով՝ Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիին», 4:2 հաշվով՝ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնային», 6:0 հաշվով՝ իսպանական «Վիլյառեալին»։

5-րդ տուրում փարիզյան թիմը նոյեմբերի 25-ին կընդունի իտալական «Ռոմային»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News