13:06  ,  4 նոյեմբերի, 2026

ՊՍԺ-ն՝ ՉԼ-ի մրցախաղի 8 րոպեում 4 գոլ խփած առաջին թիմ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին թիմը, որին հաջողվեց 8 րոպեում 4 գոլ խփել, հաղորդում է Stats Foot-ը։

Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրում իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը 6:0 հաշվով հաղթեց իսպանական «Վիլյառեալին» եւ առաջատարն է։

9-րդ րոպեին աչքի ընկավ պորտուգալացի կիսապաշտպան Ժոաու Նեւեշը, 12-րդ րոպեին՝ ֆրանսիացի եզրային հարձակվող՝ Դեզիրե Դուեն, 13-րդ րոպեին՝ ֆրանսիացի կիսապաշտպան Սենի Մայուլյուն, 17-րդ րոպեին՝ իսպանացի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը։

ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News