11:05  ,  4 նոյեմբերի, 2026

ԿԼ․ Հենրիկ Նալբանդյանը կսպասարկի «Ցրվենա Զվեզդա»  - «Ինտեր Էսկալդես» հանդիպումը

Նոյեմբերի 5-ին Բելգրադի «Ռայկո Միտիչ» մարզադաշտում կկայանա ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի լիգայի փուլի 3-րդ տուրի «Ցրվենա Զվեզդա»  - «Ինտեր Էսկալդես» հանդիպումը։

Գլխավոր մրցավարը Հենրիկ Նալբանդյանն է, օգնականները՝ Մեսրոպ Ղազարյանն ու Սարգիս Հովհաննիսյանը։ Չորրորդ պաշտոնյան Յուրա Մահտեսյանն է, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

VAR-ի սենյակում կաշխատեն Ջիանլուկա Աուերլիանոն (Իտալիա) և Զավեն Հովհաննիսյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում