10:02  ,  3 նոյեմբերի, 2026

Մ-20 ԱԱ․ Ռոբերտ Փիլիպոսյանն ու Էմին Օհանյանը կեսական միավոր են հետ առաջատարներից

Արաբական Միացյալ Էմիրություններում մեկնարկել է արագ շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունը:

Հայաստանի ներկայացուցիչներ, գրոսմայստեր Էմին Օհանյանը և միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը երեք տուրից հետո ունեն 2,5-ական միավոր եւ կեսական միավոր են հետ 5 առաջատարներից։

Հայաստանը ներկայացնում է նաեւ միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը, որն ունի 2 միավոր։

Արագ շախմատի առաջնությունում մինչեւ նոյեմբերի 4-ը կանցկացվի 9 խաղափուլ։

Այնուհետեւ տեղի կունենա կայծակնային շախմատի առաջնությունը նոյեմբերի 5-ից 6-ը՝ 13 խաղափուլով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Latest news