12:07  ,  22 հոկտեմբերի, 2026

Աուգուստո․ Մխիթարյանը հիանալի գոլային փոխանցում կատարեց

Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր Միլանի «Ինտերի» 27-ամյա բրազիլացի կիսապաշտպան Կառլոս Աուգուստոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում Դոնեցկի «Շախտյորի» (Ուկրաինա) նկատմամբ հաղթանակը։

Վերջնամասում 10 խաղացողով մնացած իտալական թիմը նրա գոլի շնորհիվ հաղթեց 1։0 Գոլային փոխանցումը կատարել էր Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

«Շատ կարևոր գոլ էր։ Հենրիխ Մխիթարյանը հիանալի գոլային փոխանցում կատարեց, բայց Զելինսկին նույնպես հիանալի աշխատանք կատարեց այդ հարձակումը սկսելիս։ Պետք է շնորհավորեմ իմ բոլոր թիմակիցներին։ 10 ֆուտբոլիստով  միշտ էլ հեշտ չէ։

Մենց ցույց տվեցինք, որ շատ էինք ցանկանում հաղթել։ Չեմպիոնների լիգայում ամեն հանդիպումն է շատ բարդ»,- Աուգուստոյի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։

Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղում «Ինտերը» նոյեմբերի 3-ին կհյուրընկալվի հոլանդական «Ֆեյենորդին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news