18:02  ,  20 հոկտեմբերի, 2026

Էլիզաբեթ Աբրահամյան. Մեծ հպարտություն է այս հաղթանակը բերել երկրին

Սեղանի թենիսի Եվրոպայի առաջին ռուսաստանցի չեմպիոնուհի Էլիզաբեթ Աբրահամյանը մեկնաբանել է հաղթանակը Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում անցկացված Եվրոպայի առաջնությունում։

«Մեծ հպարտություն է այս հաղթանակը բերել երկրին։ Անկեղծ ասած, շատ տխուր է, որ պարգեւատրման ժամանակ հիմնը չհնչեց։ Բայց այնուամենայնիվ, մենք գիտենք, որ այս հաղթանակը մերն է։ Ես պարզապես ցանականում եմ շնորհավորել բոլոր ռուսաստանցիներին այս հաղթանակի առթիվ», - Աբրահամյանի խոսքը մեջբերում է tass.ru-ն։

Եզրափակիչում Աբրահամյանը 4։3 հաշվով հաղթել էր գերմանացի Անետ Կաուֆմանին։ Ռուս մարզիկները մրցել են չեզոք կարգավիճակում՝ առանց դրոշի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում