13:01  ,  19 հոկտեմբերի, 2026

Մահացել է Ֆերնանդեսի հայրը․ Հունգարիայի դեմ խաղում Հայաստանի թիմը կղեկավարի Միքայելյանը

Մահացել է ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆերնանդեսի հայրը։

«ՀՖՖ-ն ցավակցում է Անտոնիո Ֆերնանդեսին և նրա ընտանիքին։ Կիսում ենք Անտոնիո Ֆերնանդեսի վիշտը՝ այս ծանր պահին մաղթելով նրան ուժ և տոկունություն։

Հայաստան - Հունգարիա հանդիպմանը գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի Խաչատուր Միքայելյանը»,- նշվում է ՀՖՖ-ի հաղորդագրությունում։

Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 11-ից մարզական հավաք է անցկացնում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում՝ պատրաստվելով ՖԻՖԱ ֆուտզալի ԱԱ-2028-ի որակավորման հիմնական փուլի՝ Հունգարիայի դեմ հանդիպմանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print