15:50  ,  18 հոկտեմբերի, 2026

Երիտասարդական ԵԱ. Էմմա Պողոսյանը՝ կրկնակի չեմպիոն

Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի չեմպիոն Էմմա Պողոսյանը հավասարը չունեցավ Ալբանիայում անցկացվող երիտասարդների Եվրոպայի առաջնությունում:
Դյուրեսի մրցահարթակում Հայաստանի ներկայացուցիչը կանանց 86 կգ քաշայինների պայքարում  երկամարտում գրանցեց 249 կգ արդյունք:

Պոկում վարժությունում մեծահասակների Եվրոպայի չեմպիոնը գլխավերեւում պահեց 105 կգ ու 109 կգ: Այս վարժությունում նա դարձավ արծաթե մեդալակիր:

Հրում վարժությունում Պողոսյանն առաջին մոտեցմամբ բարձրացրեց 130 կգ, այնուհետ 135 կգ ու 140 կգ:

Այս վարժությունում արժանացավ ոսկե մեդալի:

Էմմա Պողոսյանի պարգեւատրությանը մասնակցեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Էմմա Պողոսյանը երիտասարդների Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաեւ 2025 թ. երկամարտի 241 կգ արդյունքով (105+136):

Եվրոպայի երիտասարդական եւ Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից ոսկե մեդալներ են նվաճել Ալեքսանդրա Գրիգորյանն ու Նարեկ Գրիգորյանը, արծաթե մեդալակիրներ՝ Տիգրան Կարապետյան, Մարտին Պողոսյան, բրոնզե մեդալակիր՝ Սեյրան Խուդանյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում