Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը Ալբանիայում անցկացվող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հռչակվեց չեմպիոն:
Դյուրեսի մրցահարթակում Հայաստանի ներկայացուցիչը հավասարը չունեցավ կանանց 57 կգ քաշայինների պայքարում՝ երկամարտում գրանցելով 202 կգ արդյունք: Պոկում վարժությունում մեծահասակների Եվրոպայի չեմպիոնը գլխավերեւում պահեց 85 կգ ու 90 կգ եւ արժանացավ այս վարժության ոսկե մեդալակիր: Գրիգորյանն առաջինն էր նաեւ հրում վարժությունում՝ 106 կգ, 109 կգ ու 112 կգ արդյունքով:
Հայաստանի հավաքականի կազմում Ալբանիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալակիր է դարձել 60 կգ քաշային Սեյրան Խուդանյանը:
Հայաստանի ներկայացուցիչը երկամարտում գրանցել է 256 կգ (117+139):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
18:39 , 14 հոկտեմբերի
18:15 , 14 հոկտեմբերի
09:14 , 14 հոկտեմբերի
00:58 , 14 հոկտեմբերի 
16:02 , 13 հոկտեմբերի
14:30 , 13 հոկտեմբերի
12:18 , 13 հոկտեմբերի
11:20 , 13 հոկտեմբերի
10:32 , 13 հոկտեմբերի
10:12 , 13 հոկտեմբերի