19:11  ,  6 հոկտեմբերի, 2026

ՄՕԿ-ը ներկայացրեց 2032թ. Օլիմպիական խաղերի խորհրդապատկերը

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) ներկայացրել է 2032թ. Օլիմպիական եւ Պարալիմպիկ խաղերի խորհրդապատկերները (էմբլեմ)։

2032թ. ամառային խաղերը կանցկացվի Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում։

«Ներշնչված Քվինսլենդ նահանգի բնությամբ եւ կակադու թութակով՝ խորհրդապատկերը հավելում է ինքատիպ խորհրդանիշ Խաղերի ճանաչելի կերպարին եւ վիզուալ ինքնանույնացմանը»,- նշվում է ՄՕԿ-ի հաղորդագրությունում։

2032թ. Խաղերը Բրիսբենում կանցկացվեն հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում