18:31  ,  26 դեկտեմբերի, 2012

Դոնեցկի «Մետալուրգը» կտեղափոխվի Ալչեւսկ

Ուկրաինական Պրեմյեր լիգայում հանդես եկող Դոնեցկի «Մետալուրգը» մոտ ժամանակներս կտեղակայվի Ուկրաինայի Ալչեւսկ քաղաքում։ Այդ մասին հայտարարել է Դոնեցկի «Օլիմպիայի» նախագահ Վլադիսլավ Գելզինը։

«Վերջերս զրուցել եմ Դոնեցկի «Մետալուրգի» գլխավոր տնօրեն Օլեգ Մկրտչյանի հետ։ Նա ասաց, որ առաջիկա 2 տարվա ընթացքում «Մետալուրգը» կտեղակայվի Ալչեւսկ քաղաքում։ Դրանից հետո Դոնեցկում երկու պրոֆեսինալ ակումբ կմնա»,- Գելզինի խոսքը փոխանցում է soccer.ru-ն։

Հիշեցնենք, որ Դոնեցկի «Մետալուրգում» են հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ Կառլեն Մկրտչյանը, Գեւորգ Ղազարյանը եւ Արտակ Եդիգարյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում